Սպորտ 3 տարի առաջ - 16:55 15-06-2023

Ավելի քան պատմական․ Հայաստանի բասկետբոլի հավաքականի հանդիպումները՝ ԱՄՆ-ում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ։ Խաղերից առաջինը կկայանա վաղը՝ հունիսի 16-ին, մյուսը՝ հաջորդ օրը։

Այս հանդիպումները պատմական են բոլոր առումներով։ Հայաստանի հավաքականի ճանաչելիությունը կբազմապատկվի, քանի որ մրցակիցը իր կարգով շատ բարձր Ֆրանսիայի ընտրանին է, իսկ հանդիպումներն էլ կայանալու են հայաշատ Լոս Անջելեսում։ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթողը։

Հանդիպումներից առաջ հիանալի նորություն․ Հայաստանի հավաքականը նորեկ ունի։ Մեր ազգային թիմում է խաղալու ԱՄՆ-ի NCAA լիգայի ամենահեռանկարային բասկետբոլիստներից մեկը՝ Քոնոր Էսսեջյանը։ Քոնոր Էսսեջյանը NCAA ուսանողական լիգայի 22/23 մրցաշրջանի հայտնությունն է: «Wisconsin Badgers»-ի առաջին կուրսեցին հիանալի մրցաշրջան անցկացրեց աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում: Մրցաշրջանի վերջում Էսսեջյանը դասվել է NCAA նորեկների լավագույն հնգյակում:

Կարևորագույն հանդիպումներից առաջ ՀԲՖ-ի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հյուրընկալվել է ԱՄՆ-ի Horizon TV-ին։

Տեսանյութ․



Նշենք, որ հունիսի 16-ին կայանալիք հանդիպման մեկնարկը տեղական ժամանակով 19։00-ին է, Երևանի ժամանակով՝ առավոտյան 06։00-ին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը