Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:57 14-06-2023

Երբ պաշտոնյաների կանանց մեջ աննահակոբյան է ապրում․ տիկնայք, մենք սխալվել ենք

Մեր պաշտոնյաների կանանց գործունեությանը հետևելով՝ ամբողջովին փշրվում են հույսերը, որ Հայաստանը կարող են փրկել կանայք, նրանք կարող ուժ են կամ գոնե նրանք ավելի լավն են, քան իրենց ամուսինները։

Զարմանալի զուգադիպությամբ public դառնալուց հետո կանայք սկսում են «փչանալ» կամ պարզապես ինքնաբացահայտվել։ Մասնավորապես՝ հրապարակային հարթակներում իրենց այնպես են դրսևորում, որը ընդհանրապես հարիր չէ այդ կարգավիճակին։

Սա, իհարկե, առաջինը Նիկոլ Փաշինյանի կնոջն է վերաբերում՝ Աննա Հակոբյանին, բայց պարզվում է՝ նա մենակ չէ, ավելին՝ պաշտոնյաների կանանց մեջ մի քիչ աննահակոբյան նստած է։

Նրանք հերթով-շարքով-կարգով շրիշակի մակարդակի են հասցնում պաշտոնյայի կին լինելու «կարգավիճակը», առհասարակ կանացի բնատուր խելքի, շրջահայացության, իմաստության մասին պատկերացումները։

Սա, իհարկե, նոր ժամանակներում կոչվում է անկեղծություն, անմիջականություն, ազատություն, թե բա «թաքցնելու ոչինչ չունենք, ինչ կանք, այդ ենք», բայց մեզ պես «ադաթավոր հետամնացների» համար սա անդաստիարակություն է, քաղքենիություն, գեղցիություն, սանձարձակություն։

Այն, ինչ հրապարակում են այս հանրային կանայք, վստահաբար, եթե դա անեին լրատվամիջոցները՝ ներխուժելով նրանց նեղ, անձնական տարածք, դատական լուրջ նախադեպեր կձևավորվեին։

Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ լրագրող լուսանկարեր և տարածեր, թե ինչպես է ԱԺ նախագահը կնոջ հետ տարեդարձի օրը նրան գրկում և թռնում լողավազանի մեջ։ Կամ ինչպես է նախկին նախարարի, այժմ պատգամավորի կինը, ով քաղաքական հայտ է ներկայացրել, սուլելով և երգելով պարում ինքնամոռաց 6/8 երաժշտության տակ․․․։



Նման կադրեր հրապարակելը չէր ներվի մեզ, դա կհամարվեր անձնական կյանքի ներխուժում, բայց այս կադրերը հրապարակում են հենց նրանք՝ գլխավոր դերակատարները։

Ոչինչ չի մնում անել, քան խոստովանել, որ տիկնայք, մենք սխալվել ենք, ձերը անկեղծություն և ազատություն է, մերը՝ հետամնացություն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ