Ներքին 3 տարի առաջ - 19:17 13-06-2023

Վանաձոր-Լերմոնտովո ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

Հունիսի 13-ին, ժամը 14։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Լերմոնտովո ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

Ամենից շատ դիտված