Արտաքին 3 տարի առաջ - 13:00 08-06-2023

Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին: Ինչպես փոխանցում է բելառուսական «Բելտա» լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է Մինսկում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստին։

Լուկաշենկոն շեշտել է, որ անհրաժեշտ է ՀԱՊԿ տարածքում առկա հակամարտություններից հետ կանգնել, հատկապես զինված հակամարտություններից։ Նա այս համատեքստում հիշատակել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը։

«Պետք է փորձեր կատարել և համբերություն ունենալ՝ հարցի լուծումը գտնելու համար, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասել է նա։

Նշենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։ Նրանք նախատեսում են քննարկել կազմակերպության անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց չեզոքացման միջոցառումները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը