Ներքին 3 տարի առաջ - 18:39 07-06-2023

ԲԴԽ-ն պետք է պալատներ ունենա

Հայաստանի իշխանություններն առաջարկում են օրինական հնարավորություն ապահովել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումները բողոքարկելու համար։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Խոսքը, մասնավորապես, վերաբերելու է դատավորների պաշտոնանկության եւ լիազորությունների դադարեցման հարցերին։

ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացված նախագծին ծանոթ չէ, սակայն խնդրի մասին պարբերաբար խոսվել է, մշտապես հարց է առաջացել, թե ով կամ որ կառույցը իրավունք պետք է ունենա վերանայել ԲԴԽ որոշումները։

«Ժամանակին նույնիսկ իմ կողմից առաջ է քաշվել տարբերակը, որ ԲԴԽ-ում լինեն պալատներ, այսինքն՝ գործը քննեն 3-4-հոգանոց կազմով, այնուհետև մեծամասնությունը քննի բողոքը։ Եթե նման նախագիծ է տարվել, որը ես չեմ տեսել, ապա, կարծում եմ, սա նորմալ է։ Ամեն դեպքում՝ ես միշտ էլ գտել եմ, որ եթե գիտակցված ու խելամիտ մարդիկ որոշում են կայացնում, ապա որոշումը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե որևէ մեկը համաձայն չէ որոշման հետ, ապա իրավունք ունի գրելու հատուկ կարծիք։ Երբ ես դեռ ԲԴԽ անդամ էի, պնդում էի, որ հատուկ կարծիքը պետք է գրվի, որպեսզի եթե խորհրդի անդամը կարգապահական որոշման հետ համաձայն չէ, նշանակում է, որ պետք է դա արտահայտված լինի հատուկ կարծիքում։ Նման դեպքում թափանցիկությունը կապահովվի, ու որոշումներն ավելի վստահելի կլինեն»։

Նա ընդգծեց, որ այս պահին ԲԴԽ երկաստիճան համակարգը լավագույնն է, քանի որ չի պատկերացնում, թե Հայաստանի դատական ուրիշ որ մարմինը ճիշտ կլինի, որ քննի դատավորների հետ կապված ԲԴԽ որոշումները։

«Այդ պատճառով ես կողմ եմ ԲԴԽ-ի ներսում երկաստիճան համակարգին։ Բայց իհարկե այդ համակարգը պետք է ուղղված լինի ավելի շատ դատավորների օգտին, այսինքն՝ դատավորամետ լինի։ Այսինքն՝ եթե ԲԴԽ փոքր պալատը մերժում է կարգապահական վարույթը և դատավորի նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառում, ապա հարուցող մարմինը չի կարող բողոքարկել որոշումը, եթե բավարարում է, ապա դատավորը կկարողանա բողոքարկել։ Ես այս կոնցեպտով էի կողմ երկաստիճան համակարգի ներդրմանը»։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ