Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 19:17 02-07-2022

Եթե մարդը շտապ պետք է գրավատնում գրավ դնի և գումար ստանա, պետք է ունենա բանկային հաշվեհամար․ Հայկ Բեջանյան

«Առհասարակ անկանխիկի անցնելը ցանկացած երկրի համար նրա զարգացմանը նպաստող պրոցես է, մենք պետք է հասկանանք, որ վաղ թե ուշ դա պետք է լինի, եթե ուզում ենք զարգացած նորմալ երկիր ունենալ։ Այս առումով պետք է ընդունենք, որ այլընտրանք չկար»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը։ Հիշեցնենք՝ ուժի մեջ է մտնում անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, ըստ որի՝ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը 300 հազար դրամը գերազանցող գործարքները, իսկ ֆիզիկական անձանց միջեւ կատարվող 500 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացնեն բացառապես անկանխիկ եղանակով։

«Դա ստվերի պայքարի համար իրականացվող գործառույթ է։ Մեր տնտեսության մեջ տարբեր գնահատականներով մինչև 30 տոկոս ստվեր է գրանցվել, դա նշանակում է, որ մեր երկրում պետական բյուջեում շուրջ այդքանով պակաս են հարկային եկամուտները, և այդ անկանխիկի փոխանցման միջոցով փորձ է արվում այդ խնդիրը լուծել»,- ասաց Բեջանյանը։

Անդրադառնալով անկանխիկ գործարքների բացասական հետևանքներին՝ Բեջանյանն ասաց. «Այս ամենի բացասական կողմը կապված է կիրառելիության խնդիրների հետ։ Մեր պատկան մարմինները պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնեն, որ անկանխիկի անցնելու արդյունքում բանկերը չկիրառեն խոշոր չափի միջնորդավճարներ, որպեսզի բիզնեսի հատվածում լրացուցիչ ծախսերի առաջ չկանգնի, և իր շահութաբերության վրա այդ գործընթացը էական ազդեցություն է ունենալու»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչքանով է արդյունավետ անկանխիկ փոխանցումներ իրականացնել նաև գրավատներում, Բեջանյանն ասաց. «Ինչ վերաբերում է գրավատնային գործունեությանը, ապա այս առումով դարձյալ երկակի մոտեցում կա, դրանցից առաջինն այն է, որ ստացվում է այսպես թե այնպես, եթե մարդը շտապ պետք է գրավատնում գրավ դնի և գումար ստանա, ինքը պետք է ունենա բանկային հաշվեհամար և այլն, և այլն այն դեպքում, երբ ինքը կարիք ունի րոպեական այդ գումարը ստանալու, բայց նաև հաշվի առնելով մեր երկրում տեղի ունեցած զարգացումները, պրոցեսները՝ շահումով խաղերի այդ րոպեական լիցքավորումները և այլն, այդ որոշումը այս պահին ավելի շատ դրական միտում է ունենալու գործընթացի վրա, քան բացասական»։

Իսկ մեր այն դիտարկմանը, թե գրավատներ դիմում են հիմնականում այն մարդիկ, ովքեր շտապ գումարի ձեռքբերման անհրաժեշտություն ունեն, երբեմն էլ պատահում է, որ ԴԱՀԿ-ի հետ կապված խնդիր են ունենում, և անկանխիկ գումարի փոխանցման դեպքում դա չի հասնում նպատակին, Բեջանյանն ասաց. «Ինչ վերաբերում է մյուս քննադատությանը, որ մարդիկ ԴԱՀԿ-ի նկատմամբ որոշակի պարտավորվածություն ունեն, այդ դեպքում նման գրավադրումը և գումարի ստացումը ռիսկային են, քանի որ րոպեական կգանձի։ Ես պետք է ասեմ, որ շատ դրական եմ համարում այդ զարգացումը, քանի որ հասարակության մի շերտը պարտաճանաչ է և իր բոլոր պարտականությունները պետության առաջ պատշաճ կատարում է, ապա մյուս շերտը չպետք է հնարավորություն ունենա դա շրջանցելու։ Եթե մարդ ունի չմուծված պետական տուրք, ապա մարդը պարտավոր է դա վճարել անգամ այն դեպքում, եթե դա իր ունեցած վերջին գումարն է, կամ այդ գումարը ինքը հենց նոր է գրավատնից վերցրել։ Խնդիրը այն դեպքում է, երբ որ մարդը նախապես այդ ամենին տեղեկացված չի, սա պետք է մեսիջ լինի մեր քաղաքացիներին, ինչպես նաև պետությանը, որպեսզի ֆինանսական գրագիտությունը բարձրացվի, և յուրաքանչյուր մարդ ունենա որևիցե բանկային քարտ և հաշվեհամար»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին