Ներքին 3 տարի առաջ - 12:28 06-06-2023

Անկլավները չեն առաջացել հեղափոխությունից հետո, դրանք միշտ եղել են․ Տավուշի մարզպետ

Անկլավները չեն առաջացել հեղափոխությունից հետո, դրանք միշտ եղել են:

ԱԺ-ում լրագրողներին ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

«Անկլավների մասով այս պահին բանակցություն տեղի չի ունենում, երբ կլինի՝ հանրությանը տեղյակ կպահվի։

Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք և՛ Տավուշի մարզում, և՛ ՀՀ տարբեր հատվածներում»,- ասաց Ղալումյանը։

Նա նշեց, որ անկլավների հարցը լուծվելու է, վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, որ հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում:

«Մեր հողերից շատ տարածություններ գտնվում են նրանց վերահսկողության տակ: Բերքաբերի հատվածից մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ինչ խնդիր ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշել հարցերը»,- նշեց Ղալումյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի