Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 23:00 02-06-2023

Փաշինյանն Արցախը թողնում է Ադրբեջանին՝ գիտակցելով, որ վերջինս էթնիկ զտումներ է իրականացնելու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հարցազրույց է տվել CNN Prima NEWS հեռուստաընկերությանը, որում մի շարք ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։

Հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանը նախորդ տարվա դեկտեմբերից ապօրինաբար շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը չպետք է որեւէ վերահսկողություն ունենա այդ միջանցքի վրա և շեշտել, որ այն ոչ միայն ճանապարհ է, այլ նաև անվտանգության գոտի, ինչի շրջափակումն ապօրինի է։ Վերջինս խոսել է նաև շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի մասին։

Հայաստանի վարչապետը հայտնել է նաև, որ 2023 թվականի փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր որոշում է կայացրել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել քաղաքացիների և ապրանքների տեղաշարժը միջանցքով։ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարել նաև այս պահանջը։ Նա հավելել է, որ նման գործողություններն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություն, քանի որ ըստ Ադրբեջանի՝ հայերն ընդհանրապես չպետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում։

Լրագրողի հարցին, թե խելամիտ համարու՞մ է Հայաստանի անվտանգային կախվածությունը Ռուսաստանից, և ՀՀ-ն այս հարցում այլընտրանք ունե՞ր՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում այսօր ՀԱՊԿ-ի հետ կապված որոշակի հիասթափություն կա, քանի որ կազմակերպությունն այն հիմնական մեխանիզմն է, որով Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովեր իր անվտանգությունը։ Նա այս համատեքստում հիշեցրել է 2021-2022 թվականների ադրբեջանական ներխուժումների ժամանակ կազմակերպությն ոչ պատշաճ արձագանքը՝ նշելով, որ հենց այդ պատճառով նախորդ տարի նոյեմբերին հնարավոր չեղավ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի ընթացքում մի շարք հիմնարար փաստաթղթերի ստորագրման շուրջ կոնսենսուսի հասնել։ Փաշինյանը նաև շեշտել է, որ Հայաստանի հանդեպ տեղի ունեցածը վնասել է կազմակերպության հեղինակությանը։

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերությունների մակարդակին՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ ՌԴ նախագահի հետ իր շփումը շատ ինտենսիվ է եղել և շարունակում է այդպես մնալ։ Այս համատեքստում Փաշինյանը նշել է, որ հատկապես հիմա ՌԴ նախագահի հետ շատ չեն քննարկում, կամ գրեթե չեն քննարկում այն ​​հարցերը, որոնք առնչություն չունեն երկկողմ հարաբերությունների օրակարգին կամ տարածաշրջանային օրակարգին։ Նրա խոսքով՝ Հայաստանը չափազանց շատ խնդիրներ ունի, որպեսզի իր ուսերին կրի ավելի լայն տարածաշրջանի և աշխարհի մասերի խնդիրները։ Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։

Միևնույն ժամանակ Փաշինյանին հարցրել են, թե սպասու՞մ էր, որ իշխանության գալուց երկու տարի անց Հայաստանը կբախվի նման մարտահրավերի։ Նա այս համտեքստում խոսել է իր հեղափոխական գաղափարների մասին և ընդգծել, որ և՛ կարող էր ենթադրել, և՛ չէր կարող, քանի որ դա իրականում ոչ միայն մարտահրավեր էր, այլ տվյալ դեպքում աշխարհաքաղաքական ծուղակ և փակուղի։

«Իհարկե, ես շատ եմ մտածում այդ մասին և, իհարկե, ինքս ինձ հարցեր եմ տալիս, և պետք է ուղղակիորեն ասեմ, որ դեռ չեմ գտել ինձ համար բոլոր հարցերի պատասխանները։ Ենթադրել, իհարկե, միշտ կարելի է ենթադրել, բայց, իհարկե, մարդն իր էությամբ լավատես է, թեև նման ասացվածք կա, որ լավատեսը վատ տեղեկացված հոռետեսն է։ Բնականաբար, ինչքան շատ բան էի իմանում վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, այնքան լավատեսությունը պակասում էր»,- եզրափակել է նա։

Ամփոփելով Հայաստանի վարչապետի կողմից հնչեցված հայտարարությունները՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի վարչապետը շատ լավ գիտակցում է այն հետևանքները, որոնք կառաջանան Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո, սակայն պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ ընդգրկվում է նաև Արցախը։ Այլ կերպ ասած Նիկոլ Փաշինյանն Արցախը թողնում է Ադրբեջանին՝ գիտակցելով, որ վերջինս էթնիկ զտումներ է իրականացնելու այնտեղ և Արցախի բնակչությունը կանգնելու է ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ