Արտաքին 3 տարի առաջ - 11:50 06-10-2023

Փարիզն ընդունում է՝ Արցախում էթնիկ զտումներ են կատարվել, բայց Բաքվի դեմ պատժամիջոցներ չի նախատեսում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Պաշտոնական Փարիզն ընդունում է, որ Արցախում էթնիկ զտումներ են կատարվել, սակայն չի նախատեսում Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։ Ֆրանսիական France 2 հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին։

Կոլոնան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախի բնակչությունը վերջին ռազմական գործողություններից հետո ստիպված է եղել լքել իր նախնիների հողը։ Վերջինս, սակայն, Արցախում տեղի ունեցած իրադարձությունները նկարագրելու համար օգտագործել է հանցագործություն և ողբերգություն բառերը։

«Նման բան է հիշեցնում: Մարդիկ ստիպված են իրենց նախնիների հողը լքել, ստիպված են դուրս գալիս այնտեղից` վերջին ռազմական գործողություններից հետո կամ նոր ռազմական գործողության սպառնալիքի տակ: Դա ինքնակամ ելք չէ»,- ասել է նա՝ պատասխանելով Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերաբերյալ հարցին:

Կատրին Կոլոնան հույս է հայտնել, որ տեղահանվածները կկարողանան վերադառնալ Արցախ։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ իր երկիրը վաղուց Հայաստանի բարեկամն է և հանդես է գալիս նրա կողմից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին` դիվանագետը նշել է, որ այդ հարցն «օրակարգում չէ»: «Մենք աջակցություն ենք ցուցաբերում հայերին, հատկապես` հումանիտար և բժշկական ոլորտներում»,- ասել է նա:

Վերջինս նաև շեշտել է, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել միջազգային իրավունքը և իր պարտավորությունները։

«Մենք Հայաստանին աջակցում ենք նաև դիվանագիտորեն, քաղաքական ձևով»,- շեշտել է նախարարը:

Կոլոննան վերահաստատել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարին հանձնարարել է գնահատել ՀՀ-ին ռազմական օգնություն հատկացնելու իրենց հնարավորությունը: Նա հրաժարվել է նշել կոնկրետ ժամկետներ և զինատեսակներ, որոնք Փարիզը կկարողանա փոխանցել Երևանին:

«Մենք Երևանի հետ երկխոսում ենք` գնահատելու համար, թե ինչ զինատեսակների կարիք կա: Դա նաև միջոց է ` խուսափելու էլ ավելի բարդ իրավիճակից, որին այս անգամ, անկասկած, կհետևեն Եվրոպայի կամ առնվազն Ֆրանսիայի դաժան պատժամիջոցները»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում