Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:21 31-05-2023

Շիրակի մարզի փոխվող ոստիկանապետներն ու անփոփոխ բարքերը

Երեկվանից մամուլում շրջանառվեց տեղեկություն, որ Շիրակի ոստիկանապետ Արամ Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Oragir.News-ը Շիրակի ոստիկանապետ Արամ Ղազարյանից պարզաբանում խնդրեց հրաժարականի վերաբերյալ։

«Ես իմ կամքով աշխատանքից ազատման դիմում եմ գրել՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով, այս պահին զերծ կմնամ այլ մեկնաբանություն տալուց, որովհետև ինքս էլ չգիտեմ, թե ինչ ոլորտում կշարունակեմ, չեմ կարող անգամ ասել՝ Շիրակի մարզում կմնամ, թե չէ»,-հայտարարեց Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Արամ Ղազարյանը։

Արամ Ղազարյանը հեղափոխությունից հետո Շիրակի մարզի չորրորդ ոստիկանապետն է։ Հեղափոխությունից հետո, ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, Շիրակի ոստիկանապետ նշանակվեց Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։ Գրիգորյանի նշանակումից 18 օր անց, Օսիպյանի մեկ այլ հրմանով, Շիրակը նոր ոստիկանապետ ուներ՝ Սևան Քոչարյանը։ Սևան Քոչարյանն էլ շատ չմնաց Շիրակի մարզում 2019թ.-ին, ոստիկանապետի ժ/պ Արման Սարգսյանի հրամանով, տեղափոխվեց Կոտայք։ Այդ ժամանակ Շիրակի ոստիկանապետին փոխարինում էր ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վահրամ Ենգոյանը: Չորրորդ ոստիկանապետը Արամ Ղազարյանն է, ով 2020-ի դեկտեմբերի 4-ից է նշանակվել Շիրակի մարզի ոստիկանապետի պաշտոնում։

Շիրակում ոստիկանները պարբերաբար փոխվում են, բայց որպես այդպիսին դա չի նպաստել, որ փոխվեն հատկապես արատավոր բարքերը, որոնք եղել են իշխանության տարբեր ռեժիմների կառավարման տարիներին, երբ Գյումրին շատերի ընկալումների մեջ կրիմինալ քաղաք էր, իսկ Շիրակի մարզը բառիս վատ իմաստով սպեցիֆիկ մարզ։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև