Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի հյուրը
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանն է:
Նրա հետ խոսել ենք Հայաստանում աճող բռնաճնշումների և դրա պատճառների մասին:
Ըստ Գևորգ Սաֆարյանի՝ երբ իշխանությունները տեսնում են, որ իրենց իշխանությունը չեն կարողանում պահել ժողովրդավարական քողի ներքո, անցնում են քաղբանտարկյալների. «Մենք տեսանք, որ երկրի քաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի, ուղիղ տեքստով հայտարարեց, որ ինքն առանձնացրել է 3 քաղաքական ուժի և հալածելու է նրանց: Հայտարարությունից հետո այս մարդիկ ձերբակալվեցին: Ակնհայտորեն սա քաղաքական հետապնդում է»:
Սաֆարյանը նշում է՝ իշխանությունն այս գործելակերպով հանրության շրջանում միֆ է փորձում տարածել, թե իբր փորձում է հետ բերել թալանը, սակայն այդ գործընթացը չկա, ավելին՝ նախկին թալանչիների մի մասը իրենց համախոհն է:
«Այսինքն՝ այս մարդիկ ոչ թե թալանի գործընթացի վերադարձ են կազմակերպում, այլ այդ քողի ներքո իրենց համար ոչ ցանկալի անձանց ուղարկում են բանտ»,- համոզմունք է հայտնում նա:
Քննարկվել են ՊՊԾ գնդի գրավման, այդ գործողությունը և 2018 թ. հեղափոխությունը Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված լինելու վարկածի, Բերձորում տեղի ունեցած ծեծուջարդի ու դրա նպատակի, Արցախի հանձնման և մի շարք այլ հարցեր:
«Նիկոլ Փաշինյանին բերում էր իշխանության Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հրամանով, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանձնի Արցախը»,- ասաց Գևորգ Սաֆարյանը:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան