Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:53 29-05-2023

«Հաղթանակ» թաղամասի բնակիչներին հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ են տրամադրվել

Երևանի քաղաքապետարանը «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ է տրամադրել: Որոշումները հանձնել են Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Տասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալու: Ժամանակին այդ հողամասերը բնակիչներին են տրամադրվել սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո սեփականության վկայականով փոխարինման անհրաժեշտություն էր առաջացել: Համայնք-հաղթանակցիներ գործակցության շնորհիվ Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումն արդեն գործնական փուլ է տեղափոխել: Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ են տրամադրել թաղամասի բնակիչներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Վերջապես հնարավորություն ստեղծվեց ձեր հողամասերի հետ կապված հատակագծերը թողարկել: Թեման իսկապես խնդրահարույց էր և դժգոհությունների առիթ էր տվել: Մենք կարողացանք հաջողության հասնել համատեղ աշխատանքի շնորհիվ, և ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ համբերատարության ու համայնքի հետ կառուցողական աշխատանքի համար»,- նշել է փոխքաղաքապետը:

«Այս պահի դրությամբ մեզ հայտնի ակտերի թիվը 268 է, բայց քաղաքապետարան մուտք է եղել ընդամենը 145 գործ: Մենք բնակիչներին բազմիցս տեղեկացրել ենք, թե անհրաժեշտ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացրել դրանք: Դիմումներից 19-ը վերջնականորեն մերժվել են տարբեր հիմքերով, և փաստացի այս պահին շրջանառության մեջ է ընդհանուր առմամբ 68 գործ՝ բացի այսօրվա հանդիպմանը ներկա բնակիչների 22 գործից: Իրականում ինչո՞ւ էին խնդիրներ առաջանում. ակտով տրված հողամասերի չափերն այլ էին, քաղաքապետարան բնակիչները ներկայացում էին այլ չափի և ձևի չափագրված տվյալներ: Ուստի, շատ կարևոր է քաղաքապետարան ներկայացնել այնպիսի չափագրումներ, որոնք համապատասխանում են իրական պատկերին»,- ընդգծել է Սաշա Կատվալյանը:

Նշվում է, որ եթե նախորդ տարիներին մեկ կամ երկու որոշում էր տրամադրվում, ապա այս տարի արդեն հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 30 որոշում է տրամադրվել: Գործընթացը կլինի շարունակական և «Հաղթանակ» թաղամասի բնակիչներն առկա բոլոր դիմուների առնչությամբ կստանան սպառիչ պատասխաններ:

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին