Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 20:05 15-09-2026

Իմ WhatsApp համարով բացվել է կեղծ հաշիվ․ այս արտահայտությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին

Բազմաթիվ պաշտոնյաներ նման վերնագրով հաղորդումներ են տարածում, ինչը ինքնին կասկածելի է նախ ենթադրյալ կեղծ հաշիվը գրանցելու տեխնիկապես չափազանց դժվար, եթե ոչ անհնար լինելու պատճառով։ Երկրորդ, այս հայտարարություններից հետո այլևս երբևէ չի լսվում այդ կեղծիքի կապակցությամբ ոստիկանություն տրված հաղորդման և չարագործների հայտնաբերման մասին։



Հիմք ընդունելով տվյալ փակ շղթայի իրողությունը` կարելի է ենթադրել, որ տվյալ պաշտոնյաներն ունենում են ինչ–որ անցանկալի երկխոսություններ՝ կամ կատարված ինչ–որ ապօրինությունների, կամ էլ տրված ինչ֊որ գնահատականների բովանդակությամբ։

Ենթադրելի է, որ նրանք ինչ–որ ժամանակ Նիկոլ Փաշինյանի կամ համարժեք անձի հարցի մասին իրենց WhatsApp֊ի էջերում արտահայտվել են ոչ պատշաճ, կամ, օրինակ, Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի պես համոզմունք են հայտնել, որ Փաշինյանն իր տեղում չէ, որով համընդհանուր գաղտնալսումների կամ սքրինշոթերի հրապարակման ֆոնին հիշյալ պաշտոնյաներն իրենց ապահովագրում են անցանկալի հալածանքներից։

Այս երևույթը պետական կառույցներում կրում է զանգվածային և մտահոգիչ բնույթ։ Եվ ոչ մի իրավական ընթացք չկա երկրում առկա կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բազմաթիվ բաժինների առկայության պարագայում։