Արտաքին 3 տարի առաջ - 23:00 28-05-2023

Հաղթել է ամբողջ Թուրքիան՝ իր 85 միլիոն բնակչությամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր տարած հաղթանակով հաղթել է ամբողջ Թուրքիան՝ իր 85 միլիոն բնակչությամբ։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է դիմելով Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում հավաքված իր կողմնակիցներին։

Էրդղոանը շեշտել է, որ մայիսի 28-ի քվեարկությունը նոր էջ է բացել երկրի զարգացման մեջ, սկսել է Թուրքիայի հարյուրամյակի հայեցակարգի իրագործումը։ Նա պնդել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները վերահաստատել են, որ ոչ ոք ի վիճակի չէ ոտնձգություն կատարել Թուրքիայի ձեռքբերումների նկատմամբ։

Թուրքիայի վերընտրված նախագահը խորին շնորհակալություն է հայտնել երկրի բնակչությանը՝ «ժողովրդավարության տոնի համար»։

«Թուրքիայի ժողովրդի աջակցությամբ մենք ավարտել ենք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ինչպես մայիսի 14-ին, այնպես էլ մայիսի 28-ին կայացած ընտրություններում հաղթող են ճանաչվել Թուրքիայի բոլոր 85 միլիոն քաղաքացիները։ Ես շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացու՝ ևս 5 տարի Թուրքիայում իշխանության ղեկին լինելու հնարավորության համար»,- ասել է նա։

Էրդղոանը նաև ուշադրություն է հրավիրել օտարերկրյա առաջնորդներից ստացած առաջին շնորհավորանքների վրա։ Նա հայտնել է, որ քիչ առաջ իրեն զանգահարել և շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան
00:05 Ուկրաինան փակում է Ռուսաստանի երկինքը. Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի