Արտաքին 3 տարի առաջ - 15:30 27-05-2023

«Վագներ»-ը սկսել է իր մարտկներին դուրս բերել Բախմուտից և քաղաքը հանձնել ՌԴ կանոնավոր բանակին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը սկսել է իր մարտիկներին դուրս բերել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի շուրջ զբաղեցրած դիրքերից։ Ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության ամենօրյա զեկույցի մեջ։

Մայիսի 25-ին «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Բախմուտից ստորաբաժանումների դուրսբերումն արդեն սկսվել է, իսկ ընկերության մարտիկների զբաղեցրած դիրքերի փոխանցումը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը կշարունակվի մինչև հունիսի 1-ը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարն իր հերթին հաստատել է քաղաքի մերձակայքում «Վագների» ուժերի ռոտացիայի մասին տեղեկությունը։

«Չնայած Պրիգոժինի մշտական ​​տարաձայնություններին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, «Վագների» ուժերը, ամենայն հավանականությամբ, կօգտագործվեն Դոնբասում հետագա հարձակողական գործողությունների համար»,- հայտնում է բրիտանական հետախուզությունը։

Ավելի վաղ բրիտանական հետախուզությունը հայտնել էր Ռուսաստանի Դաշնությունում ռազմականացված խմբավորումների թվի աճի մասին, որոնք չեն մտնում երկրի զինված ուժերի կազմում։

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ տևած կատաղի պայքարի արդյունքում օրեր առաջ ռուսական կողմին հաջողվել էր ամբողջական վերահսկողություն սահմանել Բախմուտի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան

Ձեզ գուցե հետաքրքրի