Արտաքին 3 տարի առաջ - 21:00 26-05-2023

Էրդողանը մերժել է Քըլըչդարօղլուի բանավեճի հրավերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է նախագահական ընտրություններում իր մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի` ուղիղ եթերում բանավիճելու հրավերը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Էրդողանն ընդգծել է, որ չի ցանկանում Քըլըչդարօղլուի հետ հեռուստաբանավեճի մասնակցել, քանի որ դրանով հայտնի կդարձնի նրան։ «Մեզնով ցանկանում են հայտնի դառնալ, իսկ մենք ցանկություն չունենք իրենց հայտնի դարձնել»,- ասել է նա։

Ավելի վաղ Քըլըչդարօղլուն հեռուստաբանավեճի էր հրավիրել գործող նախագահ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան