Ներքին 3 տարի առաջ - 15:33 26-05-2023

Ինչո՞ւ եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն չեղավ. ՔՊ-ական պատգամավորների պարզաբանումը

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը տապալված չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ եռակողմ փակ հանդիպումը տևեց 20 րոպե, իսկ ընդհանուր հանդիպումը, որը բաց էր բոլորի համար, ավելի երկար:


«Եռակողմ հանդիպման մանրամասների վերաբերյալ կլինի առանձին անդրադարձ, հայտարարություն։ Դրանից առաջ այլ երկկողմ հանդիպումներ ու այլ ֆորմատով հանդիպումներ են տեղի ունեցել, և հնարավոր համարում էի, որ վերջնական հանդիպումը կարճ տևի»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ հանդիպման ընթացքում Ալիևը օգտագործեց միջանցք բառը, հնարավո՞ր է՝ միջանցքի հարցը նա ապագայում ևս շահարկի, ՔՊ քարտուղարը նկատեց․ «ՀՀ վարչապետը, հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, նշել է, որ միջանցք բառը վերաբերում է միայն Լաչինի միջանցքին։ Կրկնում եմ, որ մեզ համար կարմիր գիծ է էքստրեմալ որևէ ճանապարհի տրամադրումը, որը դուրս է մեր օրենսդրությունից»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ Մոսկվայում Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո առաջին անգամ արդյունքների մասին հայտարարություն չեղավ, արդյո՞ք այն հանդիպման տապալման մասին է խոսում՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց.«Դիվանագիտությունը շատ ավելի ճկուն է և չունի որոշակի տրամաբանական հստակ օրինաչափություններ, որ որևէ հանդիպման արդյունքով պետք է անպայման հայտարարություն լինի»:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը