Արտաքին 3 տարի առաջ - 14:45 09-02-2023

Մոսկվան չի հրաժարվում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից, հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է. Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Ռյաբկովն ասել է միջազգային օրակարգի ակտուալ հարցերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Սերգեյ Ռյաբկովը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը մշակվում է։

«Այս հարցը մշակվում է։ Մենք չենք հրաժարվում այս գաղափարից։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք մենք ունենք՝ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում հարթակներ տրամադրելու և կայունացման ուղղությամբ հետագա շարժման ձևաչափ ապահովելու առումով»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Աստանայում։

2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում հաստատել է իր պատրաստակամությունը՝ հաջորդ եռակողմ հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու հարցում։ Հանդիպմանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն վերջինս Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում