Արտաքին 3 տարի առաջ - 13:30 25-05-2023

Կիևը հայտնում է, որ ուկրաինական հակահարձակումն արդեն մեկնարկել է

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է ուկրաինական զինված ուժերի հակահարձակումը։ Այս մասին Պոդոլյակն ասել է ուկրաինական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պոդոլյակը շեշտել է, որ ուկրաինացի զինվորականները առանձին գործողություններ են իրականացնում: «Հակահարձակումը շարունակվում է մի քանի օր, պատերազմը սահմանի երկայնքով ձգվել է 1500 կիլոմետր, սակայն առանձին գործողություններ արդեն սկսվել են»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Հաղորդվում է, որ Ուկրաինան մի քանի ամիս է, ինչ հակահարձակման է նախապատրաստում երկրի արևելքում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 11-ին ասել էր, որ Ուկրաինային մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք դրան պատրաստվելու համար։ Մայիսի 23-ին Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ հակահարձակումը կսկսվի մոտ ապագայում։

Հիշեցնենք, որ ուկրաինական զինված ուժերը վերջին անգամ հակահարձակում են իրականացրել 2022 թվականի սեպտեմբերին, որի արդյունքում վերականգնել էին իրենց հսկողությունը Խարկովի մարզի՝ ռուսական վերահսկողության տակ անցած հատվածի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան