Արտաքին 2 տարի առաջ - 18:10 21-11-2023

Կիևը հայտնում է՝ ռուսական զորքերն արևելքում կենտրոնացել են Բախմուտի ուղղությամբ

Ուկրաինայի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ ռուսական զորքերն արևելքում իրենց ուժերը կենտրոնացել են Բախմուտի ուղղությամբ, իսկ ուկրաինական ուժերը՝ ներգրավված են հարձակումները կանխելու գործողություններում։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ուկրաինական զորքերը նույնպես հաջողությունների են հասել հարավային Խերսոն շրջանի՝ Դնեպր գետի արևելյան ափ անցնելուց հետո: Ուկրաինայի ցամաքային զորքերի խոսնակ Վլադիմիր Ֆիտյոնի խոսքով՝ ռուսական զորքերն իրենց հարձակումները կենտրոնացրել են Կլիշչիիվկայի վրա՝ բերելով անհրաժեշտ ռեզերվներ՝ հարձակման անցնելու համար։

Espreso TV լրատվամիջոցի կայքում ռազմական վերլուծաբան Սերխի Զգուրեցը հայտնել է, որ ռուսական ուժերը փորձում են նոր հարձակում սկսել Ավդիիվկա քաղաքի վրա։ Սակայն Զգուրեցը հավելեց, որ ռուսական ուժերը քաղաքը շրջափակելու ժամանակ որոշակի կորուստներ են ունեցել։

Լրատվամիջոցին հարցազրույց է տվել նաև ռազմական փորձագետ Անդրեյ Կովալյովն, ում խոսքով՝ ուկրաինական ուժերը Դնեպրի արևելյան ափի մոտ արդյունավետ գործողություններ են իրականացրել։

Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ ռուսական հրետակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, վնասվել են էլեկտրահաղորդման գծերն ու գազատարը՝ Խերսոնի մարզում։ Խերսոնի նահանգապետ Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ երկու վարորդ է զոհվել, երբ ռուսական ուժերը գնդակոծել են Խերսոնում մասնավոր տրանսպորտային ընկերության կայանատեղին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը