Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:21 25-05-2023

Արևմուտքը փորձում է միջամտել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, բայց նպատակը խաղաղությունը չէ․Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է հայկական կողմի մասնակցության կարևորությունն օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներին՝ ՀԱՊԿ շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հայաստանը մեր կազմակերպության անդամ է, մեր դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ եւ անում ենք հնարավոր ամեն բան՝ Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Ընդ որում՝ հատուկ կցանկանայի նշել հայկական կողմի մասնակցության կարեւորությունն օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներին՝ ՀԱՊԿ շրջանակում»,- ասել է Շոյգուն Մինսկում տեղի ունեցող ՀԱՊԿ մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

Արևմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը, Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա այն հիմնականում որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովումն իրականացնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։ Սակայն Արեւմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով, Արևմուտքի համար կարևորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը ապահովելը»։

«Դրա օրինակը Եվրամիության այսպես կոչված քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում, որում ներառված են հատուկ ծառայությունների զինծառայողներ և աշխատակիցներ։ Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչով են նրանք իրականում զբաղվում», - ասել է Շոյգուն։

«Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցով», - ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը