Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:13 25-05-2023

Որտեղ է բնակվում Հայաստանի նախկին նախագահը հրաժարականից հետո

Oragir.News-ի ընթերցողներից մեկը Լոնդոնից մեզ է տրամադրել լուսանկարներ, որում երևում է այն տունը, որտեղ բնակվում է ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացնելուց հետո։



Տունը գտնվում է Լոնդոնի կենտրոնական և ամենաթանկ փողոցներից մեկում՝ Kings Road-ում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սա Արմեն Սարգսյանի լոնդոնյան տներից մեկն է միայն։

Ինչպես այս, այնպես էլ նրա մյուս տների մասին որևէ տեղեկատվություն նրա ներկայացրած հայտարարագրում առկա չէ։



Հիշեցնենք, որ 2022 թ-ի հունվարի 23-ին հենց Լոնդոնից նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Նա նախագահի պաշտոնը ստանձնել էր 2018 թ-ի ապրիլի 9-ին։ Պաշտոնը ստանձնելու պահից սկսած մամուլում տեղեկություններ էին տարածվում Սարգսյանի Մեծ Բրիտանիայի ու այլ պետությունների քաղաքացի լինելու մասին։

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն