Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:20 24-05-2023

Շիշ շպրտելուց սկսած ամեն ինչ տեղի է ունեցել, դե կրակել հլը որ չի ստացվում. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր ԱԺ-ում Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ իրենք Արցախին դարձնելով բանակցությունների մաս և հորդորելով քննարկումներ ունենալ Բաքվի հետ, ընդգծում են նրա սուբյեկտայնությունը, և ինչո՞ւ է ընդդիմությունը դա դիտարկում՝ որպես Արցախից ձեռքերը լվանալ և այդ ֆոնի վրա հանրությանը հանում իշխանության դեմ։

Ի պատասխան Փաշինյանը նշել է, որ նրբությունն այն է, որ, ցավոք, այդ ամենն իրենց դեռ չի հաջողվել․ «Մեզ այդ խոսակցությունը, երկխոսությունը չի հաջողվել։ Մենք այդ ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրում ենք։ Բայց որ նայում ենք, այդ իրենք են , որ Ղարաբաղին դուրս են թողել բանակցային գործընթացից, դա այդքան էլ անակնկալ չէ։ Ինչու են դուրս թողել, որովհետև դա Հայաստանում իշխանություն ունենալու գինն էր՝ 1998 թվականին։ Ես սրանում ուղղակի ունեմ քաղաքական համոզմունք, որովհետև ես այլ բացատրություն դրա համար չեմ գտնում, բայց համաձայն եմ։ Դուք ձեր հարցի մեջ հարցն էլ տվեցիք, պատասխանն էլ»։

Նա անդրադարձավ նաև այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին և դրանից հետո ընդդիմության հայտարարությանը, որ չեն մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին. «Ինչու՞ չեք գալիս բարձրացնելու այդ հարցերը: Թող գան, ապացուցեն, որ այս ամբիոնին կանգնած մարդը և մարդիկ Արցախը թողնում են: Աառերես խոսակցությունից անընդհատ փախչում են: Մի ժամանակ դռնփակից էին փախչում, հիմա նաև դռնբացից են փախչում։ Սա ինչի՞ մասին է վկայում։

Աղմուկն այլևս իմաստ չունի, ժամանակն է բովանդակային քննարկման, որովհետև իրար ինչ ասես իրար ասել ենք, շիշ շպրտելուց սկսած՝ ինչ կարող էր տեղի ունենալ, տեղի է ունեցել: Դե կրակել հլը որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի։ Կա խոսակցություն, եկեք խոսենք»,-ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, թե պատրաստակամություն է հայտնում դռնփակ և դռնբաց ռեժիմով հանդիպել ընդդիմության հետ և պատասխանել իրենց բոլոր հարցերին. «Իրենք միայն ինձ հետ խոսելուց չեն խուսափում, իրենք իրենց գործատուի հետ խոսելուց էլ են խուսափում, որովհետև իրենց գործատուն գնալով ավելի է հասկանում, որ այս մարդիկ ջուր են ծեծում։ Հայհոյանքների բառապաշարը սպառվել է, եկեք բովանդակային խոսենք», - ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին