Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:11 24-10-2022

Ժողովրդի մեջ այնքան շատ է մանիպուլյացիան տարածված, որ հերոսից սկսած՝ ամեն ինչ խառնվել է իրար․ Գառնիկ Դանիելյան

«Բոլոր սոցիոլոգիական հարցումները՝ թե՛ տեղի, թե՛ արտասահմանյան, փաստում է այն, որ մեր ժողովրդի թիվ մեկ գերակա խնդիրը անվտանգային հարցն է։ Մի այսպիսի նոն սենս կա, որ անվտանգային հարցը հետաքրքրում է բոլորին, բայց անվտանգային հարցի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն և այն մարդիկ, ովքեր մեղավոր են այս իրավիճակի համար և շարունակվող այս իրավիճակների համար, ցավոք սրտի՝ շարունակում են մնալ իշխանության ղեկին։ Մանիպուլյացիաներն այնքան շատ է մեր ժողովրդի մեջ տարածված, որ հերոս ու մնացած բաները, ամեն ինչ խառնվել է իրար։ Այն մարդիկ, ովքեր ամենասուղ ու դժվար պայմաններում, ամենաօրհասական վիճակին կանգնել ու բանակ են կերտել, հաղթանակներ են կերտել, դրանով մեզ հպարտություն են տվել, որը մեզ համար ամենաթանկն է, դրանից ավելին՝ հայ ժողովրդի համար չկա։ Հարցնում են մարդիկ, թե ընդդիմությունն ինչո՞ւ չի գնում ԱԺ․ գնան՝ ի՞նչ քննարկեն, աղամանի հա՞րց, կամ գնան այն դեպքում, երբ մեր ընկերներին ձերբակալում ու ապօրինի կալանքի տակ են պահում։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց պատճառով մենք բարոյապես չենք կարող գնալ՝ իրենց հետ մանր հարցեր քննարկելու, մեզ համար հայրենիքի անվտանգությունից այն կողմ կարևոր բան չկա։ Ֆանտաստիկ ստեր են հորինում ու մարդկանց դրանով կերակրում են։ Եվ երևի դա մեր մեղավորությունն էլ է, որ բացը լրացնենք ու ժողովրդի հետ աշխատենք»,- Տավուշի մարզի բնակիչների հետ զրույցում ասաց դաշնակցական Գառնիկ Դանիելյանը, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության նոր անդամն է՝ ծնունդով Իջևան քաղաքից։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գևորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում