Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:03 23-05-2023

Գյուղերում խեղճ երեխեքին նստեցնում են Փաշինյանի թշնամական հայտարարությունները լսելու. Մանուկյան

Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ ցանկանում էր ԱԺ ամբիոնից հրապարակել Կոռնիձորի հանրահավաքին ընդունված հռչակագիրը, բայց դնում է մի կողմ և կոչով դիմում հայ գրականության, պատմության ուսուցիչներին:

«2006թ-ի աշնանը Ստամբուլում մեծ միջազգային համաժողով էր, որին ներկա էր Էդողանը: Նրա ճակատին ասացի այն, ինչ-որ ամեն հայ մտածում է, դրանից հետո լրագրողների ներկայությամբ, որպեսզի չկարողանան խոսքս կրճատել, գոռում էի՝ «ձեր վարչապետը սուտ խոսեց»։ Կյանքում չէի մտածում, որ 2006թ-ի Ստամբուլում թուրք լրագրողներին ասածը այս օրերին ստիպված կլինեմ ՀՀ ԱԺ-ում կրկնել։ Այս դեպքում՝ վարչապետը սուտ է խոսում»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ այսօր թշնամական «հարձակում» է սկսվել դպրոցներում՝ աշակերտների դեմ. «Սիրելի ուսուցիչներ, երեկ հերթական անգամ Արցախը ուրանալու ասուլիսն էր, ուզում եմ ձեզ մի բան զգուշացնել, մեր ժողովրդից գողանում են մեր հիշողությունը, մեր ժողովրդից գողանում են Արարատ լեռը, շաբաթներ առաջ այստեղ ծավալված Արարատ-Արագածի բանավեճը, հասկացա, որ օվերտոնի պատուհան է։

Թշնամական հարձակումը հիմա այլևս գործում է դպրոցահասակ երեխաների դեմ ու կաթիլ-կաթիլ ներարկում են, թե Արարատը ինչ կապ ունի մեզ հետ։ Հիշե՛ք, վաղը դպրոցական ծրագրերից Շիրազներին ու Սևակներին հանելու են, պատմության ուսուցիչնե՛ր, հիշե՛ք հայ ժողովրդի դեմ այսօր թշնամական հարձակում է գործում։

Այն դասատուները, որոնք գլուխները կախած երեխաներին տանում նստացնում են Նիկոլ Փաշինյանի թշնամական հայտարարությունները լսելու, դառնալու են մեղսակից։ Հանուն այդ երեխաների ապագայի մի պահ մտածեք, որ Շիրազներով ու Սևակներով դուք դաստիարակվել եք ու մի՛ զրկեք մեր ապագա սերունդներին նույն ձև դաստիարակվելուց»,- ասաց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է