Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 11:00 17-04-2024

Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը լսելու համար անգամ շանս չէի ուղարկի. հարցում

Քաղաքական կառույցները մատների արանքով են նայում քաղաքական համակարգի ամրացման համար ահրաժեշտ քաղաքական դպրոցների զարգացման խնդրին։ Վերջերս ՔՊ-ի բացած քաղաքական դպրոցում համակարգված գիտելիք չի մատուցվում։ Մտավախություն կա, թե այս դպրոց հաճախող երիտասարդները վատ բաներ են սովորելու։ Մասնավորապես՝ սոցիալ հոգեբանությունից քիչ բան հասկացող, պատմությունից մակերեսային գիտելիքներ ունեցող Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին սոցիալ-հոգեբանության դասախոսություն է կարդացել, որը լի էր պատամական սխալներով, կիսաճշմարտություններով, անհիմն եզրակացություններով։ Եթե Փաշինյանը շարունակի նույն անպատասխանատվությամբ վերաբերվել քաղաքական դպրոցին, ապա ենթադրելի է, որ ունկնդիրներն էապես կկրճատվեն։

Oragir.News-ը հարց է ուղղել երևանցիներին՝ «Ձեր երեխային կուղարկե՞ք Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը լսելու»։

Հարցվածներից մեծ մասն ընդգծված անվստահություն հայտնեց Փաշինյանի և նրա դասախոսության հանդեպ։ Մի քաղաքացի էլ նկատեց, որ չի ուղարկի Նիկոլ Փաշիմյանի դասախոսությունը լսելու, որ վատ բաներ չսովորի։

Հիշեցնենք, որ ՔՊ քաղաքական դպրոցը բացվել է ամիսներ առաջ։ Սակայն դրա մասին քիչ բան է հայտնի։ Ակնկալվում է, որ այս ներկուսակցական կառույցում ՔՊ-ական պաշտոնյաները երիտասարդ ՔՊ-ականներին կպատմեն ազգային ողբերգությունների հանգեցրած իրենց սխալների մասին, որպեսզի երիտասարդները դրանք չկրկնեն, նոր ողբերգություններ չպատճառեն ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր