Սպորտ Ներքին 3 տարի առաջ - 10:00 19-05-2023

Ամեն բան շնորհավորողն ու Հենրիխը. ինչո՞ւ է լռում գետը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «թաթախվել է» սպորտի մեջ։

Բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնություններում նա կազմկոմիտեի անդամ էր, մշտապես հաճախում էր մրցումներին, մեդալներ հանձնում և բարձրագոչ ձևակերպումներով գրառումներ կատարում։ Արայիկ Հարությունյանը, ով աշխատանքային կարիերայի ընթացքում շատ քիչ է սպորտային ճանապարհ անցել (տարիներ առաջ մի քանի ամիս ղեկավարել է իր հիմնադրած sport-armenia.com կայքը), այժմ սպորտային իրադարձությունների կենտրոնում է։

Հարկ է նշել, որ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում մարզական հաջողություններին առնչվող բազմաթիվ գրառումներ է կատարում՝ պատանեկան, ազգային հավաքականների ծանրորդների, ըմբիշների, բռնցքամարտիկների մասին։

Սակայն Հարությունյանն անտարբեր է Հենրիխ Մխիթարյանի փառահեղ հաջողությունով։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հայտնված առաջին հայ ֆուտբոլիստի մասին նա ոչ մի գրառում չի կատարել․․․

Մխիթարյանի հաջողության տրամաչափը հասկացել է նույնիսկ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ «Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է ով կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հենո ջան, սպասում ենք ավելի լավ լուրերի»,- գրել է պաշտոնյան։

Ըստ ամենայնի՝ Արայիկ Հարությունյանը ՀՖՖ-ից ճշտել է՝ արդյո՞ք արժե լսարանին հաճո մի քանի նախադասություն գրել, սակայն բացասական պատասխան ստանալով՝ հրաժարվել է այդ մտքից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ