Սպորտ 52 րոպե առաջ - 21:10 17-10-2026

Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի փաստաբան Լուիշ Միգել Էնրիկեն խոսել է 72-ամյա մասնագետի և Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին։

«Իր գործողություններով, պահվածքով և որոշակի վիճակագրական ցուցանիշներով տարվածությամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն հասնում է նրան, ինչը չէր հաջողվել իր մրցակիցներից և ոչ մեկին. նա աստիճանաբար ջնջում է մեր հիշողությունից այն բոլոր լավ բաները, որ պարգևել է մեզ։

Նա գնալով ավելի հաճախ է շրջապատում իրեն մարդկանցով, ովքեր ասում են այն, ինչ ինքն է ուզում լսել, և ավելի հազվադեպ՝ նրանցով, ովքեր ասում են այն, ինչ անհրաժեշտ է լսել։ Այդպիսին է աստվածների ու միապետների ճակատագիրը. ի վերջո նրանք մենակ են մնում Օլիմպոսում՝ շրջապատված միայն հայելիներով»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Cabine Desportiva-ն։

Հիշեցնենք, որ 41-ամյա հարձակվողն ավելի վաղ ինքնակամ լքել էր ազգային թիմի ճամբարը Ժեզուշի հետ ունեցած կոնֆլիկտից հետո։

Պատճառն այն էր, որ մասնագետը Ռոնալդուին խաղադաշտ դուրս չէր բերել Ազգերի լիգայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ՝ դրանով իսկ, ըստ ֆուտբոլիստի, դրժելով իրեն տված խոստումը։

Չնայած լարված իրավիճակին՝ Կրիշտիանուն հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան հավաքականում, իսկ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ փորձում է հանդես գալ որպես միջնորդ՝ կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու և կոնֆլիկտը հարթելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում