Սպորտ 1 ժամ առաջ - 11:22 09-10-2026

Պորտուգալիայի ֆեդերացիայի նախագահը՝ Ռոնալդուի և Ժեզուշի կոնֆլիկտի մասին․ «Սա պարզապես թյուրիմացություն է»

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան մեկնաբանել է Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը և նրա կոնֆլիկտը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ։

Պաշտոնյան ընդգծել է, որ կողմերը որոշում են կայացրել հանդիպել՝ կոնֆլիկտը հարթելու նպատակով։

«Կրիշտիանու Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա ավելի քան երկու տասնամյակ նվիրել է պորտուգալական ֆուտբոլին և հանդիսանում է Պորտուգալիայի ինքնության գլխավոր խորհրդանիշը։
Նրա ներկայությունը հավաքականում միանգամայն արդարացված է՝ շնորհիվ բացառիկ սպորտային ունակությունների, և դա անվիճելի է։

Նա միշտ կմնա այս թիմի մի մասը, քանի դեռ առողջ է և պատրաստ է խաղալ։

Այն, ինչ տեղի ունեցավ նրա և Ժորժե Ժեզուշի միջև, պարզապես թյուրիմացություն է, որը պետք է լուծել թիմի ներսում։ Կրիշտիանուն հավաքականի մի մասն է, նա մեր խորհրդանիշն ու ավագն է։ Նա կարող էր ավարտել կարիերան աշխարհի առաջնությունից հետո, սակայն դա չարեց ազգային թիմի հանդեպ ունեցած սիրո պատճառով։

Ես անձամբ կարող եմ հաստատել այն յուրահատուկ կապը, որը նա ունի ժողովրդի և հավաքականի հետ։

Այժմ, երբ չորս հանդիպումներն արդեն անցյալում են, մենք բավականաչափ ժամանակ և հանգստություն ունենք՝ միասին նստելու և լուծելու այս թյուրիմացությունը։ Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է, և նա միշտ այստեղ կլինի, երբ մարզիչը ցանկանա նրան տեսնել»,- Պրոենսայի խոսքերն է մեջբերում պորտուգալական Record պարբերականը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի և գլխավոր մարզչի միջև լարվածությունը սկսվել էր Ազգերի լիգայի շրջանակներում Դանիայի թիմի դեմ խաղից առաջ։ Մարզիչը չէր ընդգրկել 41-ամյա հարձակվողին մեկնարկային կազմում, ինչը զայրացրել էր ֆուտբոլիստին։ Արդյունքում Ռոնալդուն ինքնակամ լքել էր Պորտուգալիայի հավաքականը։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է