Արտաքին 3 տարի առաջ - 13:30 18-05-2023

ՌԴ-ն մեկ տարի առաջ պատրաստ էր անբարենպաստ պայմաններով Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախորդ տարի գարնանը Ռուսաստանը պատրաստ էր Ուկրաինայի հետ անբարենպաստ պայմաններով համաձայնագիր կնքել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն շեշտել է, որ ռուս խորհրդարանականները բանակցություններին մասնակցել են առաջին իսկ օրվանից։ Նա հիշեցրել է, որ բանակցությունների առաջին երեք փուլերն անցկացվել են Բելառուսում, իսկ այնուհետև տեղափոխվել են Թուրքիա, որտեղ ներկայացվել է համաձայնագրի նախագիծ։

«Եթե Ռուսաստանը կարդար այն հիմա, կխելագարվեր: Դա բացարձակապես անշահավետ էր Ռուսաստանի համար: Բայց Ռուսաստանը համաձայնեց»,- ասել է նա։

Բելառուսի ղեկավարը նշել է, որ իր սեղանին ունի այդ համաձայնագրի նախագիծը։ Նրա խոսքով՝ հենց որ Մոսկվան համաձայնեց խաղաղ նախաձեռնություններին, պայմանագրի նախագիծը նետվեց աղբարկղը։ Լուկաշենկոն ընդգծել է, որ Կիևի առաջ քաշած նախապայմաններն ուղղված են ցանկացած բանակցությունների կանխմանը։

«Ի՞նչ նախապայմաններ կարող ենք ունենալ, մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ և այնտեղ մշակենք բոլոր տեսակի պայմանները»,- եզրափակել է Բելառուսի նախագահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը