Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:00 11-05-2023

Պուտինը և Փաշինյանն առանձնազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առանձնազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով Հաղթանակի օրվա կապակցությամբ այցելել էր Մոսկվա։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորված չեն ներկայումս Երևանի և Բաքվի միջև առկա նոր սրացման հետ։

«Դեռ ոչ, բայց շփումները շարունակվում են։ Ընդամենը նախօրեին Պուտինը առանձին զրույց է ունեցել Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ, շփումները շարունակվում են ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով»,- Կրեմլի խոսնակը։

Վերջինս միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվան կողմերից զուսպ է մոտեցում է ակնկալում և կոչ է անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի: «Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են