Ներքին 3 տարի առաջ - 19:45 10-05-2023

«Առողջ ապրելակերպի» հանրային իրազեկման հանրապետական արշավի մեկնարկն այսօր տրվել է Գյումրիից

Առողջապահության նախարարությունը իրազեկման արշավներով շրջելու է հանրապետության բոլոր մարզերում՝ հանրայնացնելով առողջ ապրելու պարզ կանոնները։ Գյումրիի ակցիային մասնակցել են ոչ միայն Գյումրիի, նաև Շիրակի մարզի այլ բնակավայրերի դպրոցականները։ Հանրապետական արշավին միացել էին առողջապահության նախարարի տեղակալը, Շիրակի մարզպետի տեղակալը և դպրոցների ուսուցիչները։



Հանրային արշավի մասնակիցները առողջ ապրելակերպին վերաբերող պաստառներով Շառ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան կենտրոնական հրապարակ, որտեղ տեղադրված տաղավարներում դպրոցականները ներկայացրին, թե ինչպես ճիշտ սնվել, որպեսզի պահպանես առողջությունդ և ֆիզիկական ակտիվությունդ։ Իսկ առողջ մարմին ունենալու գրավականը ֆիզիկական պատրաստվածությունն է նաև։



Միջոցառման մասնակիցները ցուցադրել են իրենց հմտությունները սպորտային խաղերում։ «Առողջ ապրելակերպի» հանրային իրազեկման արշավ իրականացվում է 2022թ․-ից, որի մեկնարկը դարձյալ տրվել է Գյումրիից։



Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանի խոսքով՝ միջոցառումը նախատեսված է մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար է։

Հայաստանի տասը մարզերով շրջելու են և քարոզելու են առողջ ապրելակերպ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․