Ներքին 3 տարի առաջ - 23:03 08-05-2023

Քովիդին կհաջորդի թռչնի գրիպը

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին։

Oragir.News-ի հետ զրույցում ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն ասաց, որ ԱԿՀ-ի ձևակերպումը այդպես չի հնչել, հնչել է, որ հանրային առողջության արտակարգ իրավիճակ լինելը դադարել է, այսինքն՝ այն դարձել է հիվանդություն, որը ուղեկցում է մարդկային պոպուլացիային, դարձել է մարդկանց բնորոշ հիվանդություն։

Խոսելով կորոնավիրուսային վարակին ի հայտ գալուն զուգահեռ եղած արձագանքներից՝ Տեր-Ստեփանյանն ասաց. «Սա էվոլուցիոն պրոցես է, երբ որ էվոլուցիայի ընթացքում միկրոբները մի տեսակից անցնում են մյուս տեսակին, և սա շարունակական է, պատմության ընթացքում մշտապես ուղեկցել է մարդկանց, վերջին հարյուրամյակում մասնավորապես գրիպի բազմաթիվ համավարակների տարբերակով նաև կորոնավիրուսային երեք տարբերակներ ունեցանք, որոնցից երրորդը COVID-19 էր, որը դրանցից ամենադաժանն էր և ամենաշատ տարածված տարբերակը, որը մահաբերության առումով բավականին ծանր ընթացք ունեցավ»։

Տեր-Ստեփանյանը նշեց, որ համավարակները ամբողջ պատմության ընթացքում մարդուն ուղեկցել են և ուղեկցելու են, և այս ամենը զսպելու համար պետք է ընդամենը պատրաստվածություն ունենալ։

«Ես կարևորում եմ բժշկական գիտելիքների տարածումը բնակչության շրջանում, որ այդ կասկածները և մնացած տարբեր խանգարող ասեկոսեները չտարածվեն, որովհետև այն մարդիկ, ովքեր ի սկզբանե կասկածում էին, իրենք էլ հիվանդացան, համոզված եմ, իրենց շրջապատում էլ հիվանդացան, հետո կասկածում էին պատվաստանյութի վրա և տեսան պատվաստանյութի արդյունավետությունը, այսինքն՝ հնարավորինս պետք է ունենալ հիմնավորված բժշկական գիտելիքներ, որպեսզի ճիշտ կազմակերպի և՛ պայքարի, և՛ կանխարգելման միջոցառումներ»,- նշեց վարակաբանը։

Խոսելով եղած մոդիֆիկացիաներից՝ վարակաբանն ասաց. «Մենք Հայաստանում և աշխարհում բազմաթիվ ալիքներ ունեցանք, եղավ COVID-19-ի յոթ ալիք, և դրանցից յուրաքանչյուրը պայմանավորված էր տարբեր շտամերով, սկզբից վայրի տարբերակն էր, հետո ալֆան, հետո դելտան, օմիկրոնը, օմիկրոնի տարբեր ենթատեսակները, և այսօր խոսվում է նոր շտամի տարածվածության մասին, որը գնալով ավելի թուլացավ, ինչը և սպասելի էր, քանի որ այդպես էլ լինում է, մարդկային պոպուլացիայում ադապտացվելուց հետո վիրուսը որոշակիորեն թուլանում է»,- ասաց Տեր-Ստեփանյանը։

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ հետագայում վիրուսի նոր մոդիֆիկացիաներ լինեն, վարակաբանն ասաց. «Իհարկե հնարավոր է, որովհետև վիրուսը մուտացվում է, մենք ունենք գրիպի վիրուսի հետ ապրելու բավականին երկար պատմություն, որ անընդհատ մուտացիայի է ենթարկվում, իսկ կորոնավիրուսները նույնպես ունեն մուտացիայի հատկություն»։

Հարցրինք Տեր-Ստեփանյանից՝ հնարավոր է վիճակը գլուխ բարձրացնի, պատասխանեց. «Նոր տարբերակով հնարավոր է, նայած թե ինչպիսի զարգացում կունենա, ինչ տարբերակով կգնա մուտացիան, բայց տարբեր կանխատեսումների համաձայն՝ հաջորդ բուռն տարածում ունեցող վարակը կանխատեսվում է, որ կարող է լինել թռչնագրիպը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում