Արտաքին 3 տարի առաջ - 14:15 08-05-2023

Հայաստանի հետ բանակցություններում առկա առաջընթացը չի արդարացրել Բաքվի սպասելիքները. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է անում ավելի շատ ջանքեր գործադրել` հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու hամար։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կոչ ենք անում հայկական կողմին բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով հարաբերությունների կարգավորման թեմայով իրականացվող քննարկումներում»,- ասել է նա։

Բայրամովը շեշտել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային, առաջընթացը, որը ձեռք է բերվել տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում իր լիտվացի գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում տիրող հետհակամարտային իրավիճակի մասին, խոսել է խաղաղության օրակարգը խթանելու խթանելու ուղղությամբ «Ադրբեջանի ջանքերի մասին», այդ թվում՝ ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջին փուլի մասին։ Նա միևնույն ժամանակ տեղեկություններ է հայտնել Արցախի օկուպացված շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքների մասին։

Վերջինս հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի համար ականային սպառնալիք ստեղծելու մեջ՝ նշելով, որ այն մարդու իրավունքների ակնհայտ խախտում է և խոչընդոտում է սոցիալ-տնտեսական զարգացմանն ու ներքին տեղահանվածների վերադարձին»։ Նրա խոսքով՝ 2020 թվականին ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանում ականների պայթյունների հետևանքով տուժել է 299 մարդ, որոնցից 54-ը մահացել է։

«Մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու լավագույն միջոցը հիմնված է փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի վրա»,- ասել է Բայրամովը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հստակ, սկզբունքային եւ մշտական ​​է»։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»