Արտաքին 3 տարի առաջ - 17:00 06-05-2023

Թուրքիայում ընդդիմադիր թեկնածուն ինքնաբացարկի համար պահանջում է ԱԺ նախագահի պաշտոնը

Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության թեկնածու, 2018-ի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեն ինքնաբացարկ հայտնելու համար պահանջում է Թուրքիայի մեջլիսի նախագահի պաշտոնը։ Ինչպես փոխանցում է թուրքական Diken պարբերականը, այս մասին ասել է Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախկին նախագահ Հիքմեթ Չեթինը:

Չեթինը հայտնել է, որ վստահելի աղբյուրներից տեղեկացել է, որ Մուհարեմ Ինջեն բազմաթիվ առաջարկներ է արել, սակայն «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ և ընդդիմադիր Ազգ դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մերժել է այդ առաջարկները։

Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն 2018 թվականի հունիսին կայացած նախագահական ընտրություններում եղել է «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության թեկնածուն և Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ ստանալով ձայների 30 տոկոսը։ Ընտրություններից երկու տարի անց նա դուրս է եկել ՀԺԿ-ից և հիմնադրել իր կուսակցությունը։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Մուհարեմ Ինջեի մասնակցությունն ընտրություններին կարող է խոչընդոտել առաջին փուլում Քըլըչդարօղլուի հաղթանակին և ընտրությունները տեղափոխել երկրորդ փուլ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն