Արտաքին 3 տարի առաջ - 22:30 05-05-2023

Կադիրովը պատրաստ է Բախմուտում փոխարինել «Վագներ»-ի մարտիկներին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ եթե «Վագներ»-ի մարտիկները հեռանան Բախմուտից, ապա իր գլխավորած ուժերը պատրաստ են փոխարինել նրանց։ Այս մասին Կադիրովը գրել է իր տելեգրամյան էջում՝ մեկնաբանելով «Վագներ»-ի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարությունները։

«Եթե ​​ավագ եղբայր Պրիգոժինը և «Վագներ»-ը հեռանան, ապա գլխավոր շտաբը կկորցնի փորձառու մարտական ​​միավոր, իսկ կրտսեր եղբայր Կադիրովն ու «Ախմատ»-ն Արտեմովսկում (Բախմուտի ռուսական անվանումը-խմբ) կզբաղեցնեն նրա տեղը։ Եթե ​​սցենարն ամեն դեպքում այսպիսին լինի, ապա մեր մարտիկները պատրաստ են առաջ շարժվել և գրավել քաղաքը»,- գրել է Կադիրովը։

Վերջինս նշել է, որ Բախմուտի ամբողջական գրավումը մի քանի ժամի խնդիր է։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ կցանկանար, որ քաղաքի մնացած երկու կիլոմետրը վերցնեին չ թե զինվորների կյանքի գնով, այլ փոխըմբռնման, աջակցության, հրամանատարության ու մարտիկների վճռականության արդյունքում՝ կատարելով երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը։

«Ինձ համար տհաճ է Եվգենի Վիկտորովիչի վերջին հայտարարությունները լսելը և կրկնակի տհաճ է, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ղեկավարությունը չի մեկնաբանում կամ չի հանդիպում «Վագներ» ՊՄԿ-ի ղեկավարության հետ՝ որևէ որոշում կամ պարզաբանում ընդունելու համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ իր մարտիկները մայիսի 10-ին լքելու են Բախմուտը։ Պրիգոժինը պարզաբանել է, որ իր այս որոշումը կայացրել է արկերի բացակայության պատճառով։ Նա միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանն առաջարկել է զբաղեցնել այն դիրքերը, որոնք այժմ վերահսկում են «Վագներ»-ի մարտիկները։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը