Արտաքին 3 տարի առաջ - 20:00 26-05-2023

Բախմուտում թուրք և ամերիկացի վարձկաններ են սպանվել

Ռուսական ուժերի կողմից Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո, որտեղ ամիսներ շարունակ կատաղի մարտեր էին ընթանում, Ռուսաստանը և Կիևը գերիների և դիակների փոխանակում են կատարել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ փոխանակման ժամանակ ռուսական կողմը փոխանցել է նաև թուրք և ամերիկացի վարձկանների դիեր։ Այդ մասին փաստում են հրապարակված լուսանկարները, որտեղ երևում է, որ երկու դագաղների վրա սփռված են ԱՄՆ-ի ու Թուրքիայի դրոշները:

Հիշեցնենք, որ Բախմուտը (ռուսական անվանումը Արտյոմովսկ-խմբ) կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զինուժի մատակարարման համար, որի շուրջ կատաղի մարտեր են ընթանում արդեն մի քանի ամիս։ Ռուսական կողմից մարտական առաջադրանքների զգալի մասն իրականացնում է «Վագներ» խմբավորումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում