Արտաքին 4 տարի առաջ - 22:02 11-03-2022

«Վագները» վարձկաններ է հավաքագրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար. BBC

Այսպես կոչված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը հայտարարել է վարձկանների զանգվածային հավաքագրման մասին Ուկրաինա ուղարկելու նպատակով: Այժմ հավաքագրում են այն մարդկանց, որոնց նախկինում ինչ-ինչ պատճառներով մերժել են աշխատանքի ընդունել: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մի քանի ամիս առաջ ոչ ոքի չեն ընդունել «Վագներ»՝ բացառությամբ Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում ծնված ռուսների, հաղորդում է BBC-ն։ Պատճառ կարող էր լինել քրեական անցյալը, պարտքերի առկայությունն ու անձնագրի բացակայությունը։ Այժմ պատրաստ են ընկերության շարքեր ընդունել ղրիմցիներին, Դոնբասի անջատողական հանրապետությունների բնակիչներին, պարտքեր ունեցողներին և նրանց, ովքեր նախկինում ինչ-որ բանի համար պատժվել են «Վագների» ստորաբաժանումում ծառայելու ընթացքում։

Վարձկաններից մեկը BBC-ի ռուսական ծառայությանը պատմել է, որ կանչում են բոլոր նրանց, ովքեր նախկինում ընկերությունում աշխատանքի հետ կապված խնդիրներ են ունեցել կամ ինչ-ինչ պատճառներով հեռացվել են։

BBC-ի աղբյուրներից մեկը՝ վարձկան, որը վերջերս գտնվել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ, հայտնել է, որ «Վագների» հիմնական մասը դեռ չի ներգրավվել պատերազմին։ Նրա խոսքով, «ցանկացած ավազակ» այժմ գալիս է Կրասնոդարի մոտ գտնվող Մոլկինո հավաքագրման:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի