Ներքին 3 տարի առաջ - 10:08 03-05-2023

Արցախի հարցում ինչ էր հրահանգել Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարին 2019֊ին

Հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության եկած ուժի պրոֆեսիոնալիզմի, պետական կառավարման մասին վերջին հույսերը փլվում են, երբ առանձին դիպվածներով ներսից տեղեկանում ես, թե ինչպես են քննարկվում կամ լուծվում համազգային նշանակության հարցեր։

Օրինակ՝ դիվանագիտական մեր աղբյուրը օրերս մի ուշագրավ դեպք պատմեց ոչ հեռավոր 2019թ-ի մասին։

Oragir.News-ի տեղեկություններով՝ երբ կառավարությունը նոր էր ձևավորվել և պետք է նոր սկսեին Արցախի հարցով բանակցությունները, այն ժամանակվա ԱԳնախարար Զոհրաբ Մնացականյանը հավաքում է իր տեղակալներին քննարկելու անելիքները։

Տեղակալներից մեկը հարցնում է, թե Արցախի հարցում ինչ են անում, Մնացականյանը պատասխանում է, որ վարչապետը նորություն է ուզում։

Հետաքրքրվում են՝ ինչ նորություն։ ԱԳնախարարը պատասխանում է՝ կապ չունի, կարևորը նորություն լինի։

Տեղակալներից մեկն էլ կատակում է, թե ուլտրամինիով կին ուղարկենք բանակցելու, չէ՞ որ դեռ այդպիսի նախադեպ չի եղել։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի դիվանագիտության և ռազմավարության մասին։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։