Ներքին 3 տարի առաջ - 13:08 01-05-2023

Դպրոցական աղջիկս որոշել է, որ դասերից հետո պիտի աշխատի, վաստակի իր գրպանի գումարը. Ժաննա Անդրեասյան

Այսօր առաջին տարին Աշխատանքի օրը աշխատելով է անցկացնում աղջիկս։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև նշել է. «Դեռ դպրոցական՝ որոշել է, որ դասերից հետո պիտի աշխատի, վաստակի իր գրպանի գումարը, ինքնուրույն լինի։

Ինքնուրույն գտել է աշխատանքի վայրը, հարցազրույց անցել, փորձաշրջան, քննություն ու հիմա աշխատում է՝ հոգնելով, բայց վայելելով իր աշխատանքի արդյունքը։

Աղջկաս տարեկիցները մեծամասամբ հենց էսպիսին են՝ ինքնուրույն, առաջ գնացող, աշխատող ու աշխատելու միջոցով սովորող։

Սովորենք մեր երեխաներից նաև աշխատանքի հանդեպ այս վերաբերմունքը»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է