Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:00 01-06-2023

Քաղքենիական, ճոխություններին միտված մոտեցումները պիտի բացառվեն. Ժաննա Անդրեասյան

Նախ պետք է հասկանալ ինչի մասին է խոսքը դրամահավաքությունը ասելով, որ երեխաներն իրենց ուսուցչի համար ծացի՞կ են առնում, թե այլ մի բան։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրուցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝անդրադառնալով դպրոցներում կազմակերպվող դրամահավաքություններին։

«Ես չեմ կարծում՝ երբ երեխան ավարտում է դպրոցը և ուսուցչին նվիրում է մի փունջ ծաղիկ, դա պետք է կոչել դրամահավաքություն։ Եթե նկատի ունեք, որ որևէ մեկը պարտադրում է որևէ ծնողի հավաքել գումար, նվեր առնել ինչ-որ մեկի, դա անթույլատրելի է։ Բայց երբ խոսում ենք այն մասին, որ երեխաները որոշում են միասին գնալ նշելու իրենց ավարտական երեկոն, ովքեր իրենց ուտելիքի և ժամանցի գումարն են հավաքում, ես դա չէի կոչի դրամահավաքություն։ Եվ եթե դա կոչում ենք դրամահաքություն, դա ոչ թե դպրոցի խնդիրն է, այլ ծնողների։ Ես չեմ կարծում, որ որևէ դպրոց կազմակերպում է ռեստորանային հավաքույթ։ Սա անում են ծնողներն ՝ իրենց կամքով ու ցանկութամբ։

Դուք այլ խնդիր պետք է դնեք․ ծնողական միջավայրը պետք է լինի առողջ, որպեսզի այն ծնողները, ովքեր կողմ չեն, որ այդպիսի բան արվի, կարողանան իրենց կարծիքը բարձրաձայնեն, ոչ ոք նրանց չլռեցնի։ Այդ բոլոր խնդիրները առաջ են գալիս նրանից, որ մի խումբ ծնողներ որոշում են մյուս ծնողների փոխարեն։ Համարել դա դպրոցի խնդիր՝ ես համաձայն չեմ, ես համաձայն եմ դա համարել հանրային խանդիր և գտնում եմ, որ ծնողների միջավայրը դպրոցում պիտի էապես բարելավվի, այն քաղքենիական, ճոխություններին միտված մոտեցումները պիտի բացառվեն»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի