Ներքին 3 տարի առաջ - 22:22 30-04-2023

Մարդկանց հուզում էին անվտանգային հարցերը, երկրի ապագան. պատգամավորներն այցելել են Շիրակի մարզ

Երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար գեներալ Սեյրան Օհանյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հակոբ Մաթիլյանի ու ՀՅԴ Շիրակի կառույցի ընկերների հետ այցելել էինք Շիրակի մարզի Թավշուտ, Աշոցք, Գոգհովիտ (Աշոցք խոշորացված համայնք), Հողմիկ (Ամասիա խոշորացված համայնք) գյուղերը և Գյումրի քաղաք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Հանդիպումներ ենք ունեցել համայնքների բնակիչների հետ, լսել ենք նրանց հոգսերը, կարծիքները և մտահոգությունները, ներկայացել ենք մեր մոտեցումներն ու առաջարկությունները երկիրն այս ճգնաժամից հանելու և Արցախի Հանրապետությունը փրկելու ուղղությամբ։

Գյուղերում անսահման հոգսեր՝ ոռոգման ջուր, ցածր մթերման գներ, թանկ վառելիք և թունաքիմիկատներ, Գյումրիում՝ դեռևս չսպիացած վերքեր, բայց մարդկանց հուզում էին անվտանգային հարցերը, երկրի ապագան, մեր կողմից առաջարկված լուծումները․․․»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ