Արտաքին 3 տարի առաջ - 19:00 29-04-2023

Էրդողանը մանրամասներ է հայտնել իր առողջական վիճակի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած ավիացիոն, տիեզերագնացության և տեխնոլոգիաների TEKNOFEST-2023 փառատոնի տարածքից հեռանալիս զրուցել է CNN-ի թուրքական ծառայության լրագրողի հետ, որի ընթացքում մանրամասներ է հայտնել իր առողջական վիճակի մասին։

Հատկանշական է, որ Էրդողանը լրագրողի հետ զրուցել է թուրքական արտադրության TOGG էլեկտրական մեքենայի մեջից, որտեղ նրան ուղեկցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հաղորդվում է, որ Էրդողանը լրագրողին ասել է, որ հիմա համեմատաբար ավելի լավ է զգում իրեն։ «Փառք Աստծո, հիմա ավելի լավ եմ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ապրիլի 25-ին թուրքական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո հաղորդումը նախատեսվածից շուտ էր ավարտվել։ Նախօրեին միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիայի նախագահին սրտի կաթված է ստացել, սակայն Էրդողանի աշխատակազմն ավելի ուշ հերքել էր այդ տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն