Մամուլ 3 տարի առաջ - 08:27 28-04-2023

Կոմանդույուշչին չի փոխվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պլանները կարծես թե ձախողվում են։ Գրել էինք, որ Բաբայանը նախաձեռնել է ապրիլի վերջերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրանային ակցիա սկսել եւ պահանջել պետնախարարի պաշտոնը՝ Արցախը ստեղծված իրավիճակից հանելու համար։ Ինքը՝ Բաբայանը եւս հաստատել էր այս լուրերը՝ լրատվամիջոցներին ասելով, որ թող իրեն պետնախարարի պաշտոնը եւ 100 օր տան ու կտեսնեն, թե ինչ է անում։

Սակայն վրանային ակցիան կարծես հետաձգվում է, քանի որ մեր աղբյուրներն ասում են, որ այդ մեծ հավաքից առաջ կազմակերպած հանդիպում-քննարկումների ժամանակ Բաբայանը հասկացել է, որ չունի բավարար աջակցություն եւ չի կարող նման պահանջ ներկայացնել Արցախի իշխանություններին, որոնք առանց այն էլ հակված չէին իրեն պաշտոն առաջարկելու։

Բաբայանը հիմա էլ պատրաստվում է ստորագրահավաք իրականացնել եւ ներկայացնել իր աջակիցների թիվը։ Տեղեկացանք, որ օրերս հերթական նման հավաքն են արել, որի ընթացքում խայտառակ միջադեպ է գրանցվել:

Բաբայանի իրական աջակիցներից մեկը, թերեւս փորձելով Կամանդույուշչիին հնարավորություն տալ՝ մաքրվելու իր հասցեին պտտվող տհաճ պատմություններից, իր ելույթում ասել է, որ Բաբայանի մասին 90-ականների վերաբերյալ լեգենդներ են պտտվում, թե իբր բեսպրեդել է հաստատել, բռնաբարություններ, քրեական տարբեր պատմություններ, եւ առաջարկել է Բաբայանին՝ վերջակետ դնել այդ խոսակցություններին, սակայն Բաբայանը զայրացել է այդ առաջարկից եւ երիտասարդին կոպտել․ «Մամա՞դ ա քեզ պատմել էդ պատմությունների մասին»։
Ներկաների համար այդ պատասխանը շոկային է եղել, եւ նրա ճամբարում սկսել են խոսել, որ «կարմիր կովը կաշին չի փոխում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:58 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը․ ինչպես է Ջեֆ Բեզոսը վայելում շքեղ կյանքը Լորեն Սանչեսի հետ
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
17:49 Հոնքերի ներկը մոռացել է հեռացնել․ բրիտանուհու տեսանյութը TikTok-ում հավաքել է 40 միլիոն դիտում
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է