Մամուլ 3 տարի առաջ - 08:13 26-04-2023

ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ում այս օրերին նախընտրական եռուզեռ է: Թեեւ ընտրություններին շուրջ չորս ամիս կա, բայց ՔՊ-ն իր ողջ կազմով լծված է քաղաքապետի իր թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի քարոզչությանը:

Կարելի է ասել՝ Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն խնդիրներն այս պահին մղվել են երկրորդ պլան. ՔՊ-ականները զբաղված են մայրաքաղաքում իրենց իշխանության պահպանման հարցով, սրա համար գործի է դրվել ողջ ռեսուրսը: ՔՊ-ամերձ մեր աղբյուրնեից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն էլ է բավականին ակտիվ մասնակցում կազմակերպչական աշխատանքներին ու անձամբ համակարգում գործընթացը:

ՔՊ վարչության ու նախաձեռնող խմբի նիստերն էլ այս օրերին գրեթե ամբողջությամբ նվիրված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերին: Ի դեպ, ՔՊ-ում գրեթե 100% վստահ են իրենց հաղթանակի վրա, հիմա աշխատանքներ են տանում «ջախջախիչ հաղթանակ» ապահովելու համար»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:58 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը․ ինչպես է Ջեֆ Բեզոսը վայելում շքեղ կյանքը Լորեն Սանչեսի հետ
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
17:49 Հոնքերի ներկը մոռացել է հեռացնել․ բրիտանուհու տեսանյութը TikTok-ում հավաքել է 40 միլիոն դիտում
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է