Արտաքին 3 տարի առաջ - 22:00 25-04-2023

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին չի հաջողվել այցելել Արցախ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ փորձել է այցելել Արցախ, սակայն իրեն դա չի հաջողվել։

Այս մասին Միյատովիչն ասել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում` արձագանքելով հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե երբ են Եվրոպային խորհրդի պաշտոնյաները պատրաստվում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ:

«Խնդիրն այն չէ, որ ոչ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող գնալ այնտեղ։ Ես մի քանի անգամ փորձել եմ: Մեկ ամիս առաջ էլ եմ փորձել, բայց փաստն այն է, որ չեմ կարող գնալ այնտեղ։ Եվ երբ Դուք ինձ հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, չեք այցելում այդ տարածք, ես կպատասխանեմ, որ դա ձեր պատճառով է, այն անդամ պետությունների պատճառով, որոնք չեն համագործակցում հանձնակատարի հետ, որպեսզի նրա մուտքը հնարավոր դարձնեն»,- ասել է Միյատովիչը:

Վերջինս հայտնել է, որ փորձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին նայել մարդու իրավունքների տեսանկյունից: Նա հայտնել է, որ այս պահին էլ պատրաստ է այցելել Արցախ և Լաչինի միջանցք, սակայն չի կարող, քանի որ պետությունը կամ պետությունները պետք է աշխատեն, որպեսզի դա ապահովեն։

«Ես կարող եմ գնալ անգամ պատերազմական գոտիներ, բայց չեմ կարող գնալ Լեռնային Ղարաբաղ։ Ուստի երբ Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, դա նշանակում է, որ չեմ կարող, ոչ թե չեմ ուզում։ Այդ հարցի պատասխանը պետք է տան անդամ պետությունները»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»