Սպորտ 3 տարի առաջ - 17:23 25-04-2023

Հայաստանի ծանրամարտի հավաքականի 100-րդ մեդալը. պատմական ամփոփում

Երևանում կայացավ ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը։

Խոշորագույն մարզական ստուգատեսը բացառիկ էր սպորտային առումով։ Հայաստանի հավաքականը բացարձակ առաջատարի կարգավիճակով մեծ առավելություն ստացավ մրցակիցների նկատմամբ։ Մեր ընտանին 14 մեդալ է նվաճել՝ 4-ական ոսկե և արծաթե, 5 բրոնզե։ Համեմատության համար նշենք, որ 2-րդ տեղը զբաղեցրած Ռումինիայի հավաքականը 5 մեդալ է նվաճել՝ 3 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե։

Հայաստանի հավաքականի նման հաջողությունը վերջին տարիներին ծանրամարտի բումի շարունակությունն է։ Հայ ծանրորդները վերջին 13 տարիների ընթացքում զբաղեցնում են ամենաբարձր հորիզոնականները, սակայն այս արդյունքը որոշ առումով նաև փառահեղ էր։

Եւ այսպես․ 2010 թվականին Հայաստանի հավաքականն, ընդհանուր առմամբ, 17 մեդալ է նվաճել՝ 7 ոսկե, 8 արծաե և 2 բրոնզե մեդալ։ Այդ փայլատակումից հետո Հայաստանի ընտրանին ցույց տվեց լավագույն արդյունքը։ Նշենք, որ այս 13 տարիների ընթացքում

1896 թվականից կատարված հաշվարկում առաջատարը ԽՍՀՄ-ն է։

Ներկայիս հաշվարկում Հայաստանի հավաքականի այս բացառիկ հաջողությունը էականորեն բարելավեց մեր թիմի դիրքը։ Այժմ համընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը 100 մեդալով 9-րդ հորիզոնականում է։ ԽՍՀՄ-ից բացի, առաջատարների ցանկում են ծանրամարտի այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Բուլղարիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Լեհաստանը, Գերմանիան․․․

Գերծանր քաշային կարգում (+109 կգ) հայ ծանրորդները դեռևս չեն կարողանում մրցակցել լեգենդար Լաշա Տալախաձեի հետ։ Վրաստանի հավաքականի «ծանր հրետանին» 8-րդ ոսկե մեդալը նվաճեց իր երկրի համար, ինչի շնորհիվ Վրաստանը 2023 թվականի ԵԱ-ի աղյուսակում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց։ Վրաստանն ընդհանուր հաշվարկում 16-րդ տեղում է։

Մեր մյուս հարևանները, որոնք չմասնակցեցին երևանյան առաջնությանը, ընդհանուր հաշվարկում 25-րդ հորիզոնականում են։

Հիշեցնենք, որ տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված բոլոր տասը ծանրորդներն էլ մեդալների են արժանացել Եվրոպայի առաջնությունում: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը:
89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշային կարգում՝ Արա Աղանյանը, իսկ գերծանր քաշայինների պայքարում՝ Վարազդատ Լալայանը: ԵԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել են 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը և գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից