Արտաքին 3 տարի առաջ - 19:54 24-04-2023

Իտալական Ազոլոյի քաղաքապետարանի շենքին ծածանվում է Հայաստանի դրոշը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ, ի նշան հայ ժողովրդին համերաշխության, Իտալիայի Ազոլոյի քաղաքապետարանի շենքին ծածանվում է Հայաստանի դրոշը։

Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Այսօր «Մեծ Եղեռն»-ի 108-րդ տարելիցն է. ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

Մենք չենք կարող վառ չպահել ջարդերով, բռնություններով և տեղահանություններով բնութագրված նման սարսափի հիշողությունը, որը փորձել է ֆիզիկապես, մտավոր և բարոյապես բնաջնջել հայ բնակչությանը։

1915 թվականի ապրիլի 23 լույս 24-ի գիշերը Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ մշակութային և կրոնական վերնախավի շուրջ 2500 անդամներ՝ քաղաքական գործիչներ, մասնագետներ, լրագրողներ, իրավաբաններ, բժիշկներ, քահանաներ և գրողներ՝ Թուրքիայի անապատային տարածքներ արտաքսվելու և բնաջնջվելու համար։ Նրանք թուրքական պետության համար վտանգ էին դիտվում, քանի որ կարևոր հենակետեր էին հայ համայնքի քաղաքական, քաղաքացիական և կրոնական կյանքի համար:

Հայ ժողովրդի ցեղասպանությունը քսաներորդ դարի առաջին զանգվածային ցեղասպանությունն էր, և ենթադրվում է, որ այն առնվազն մեկուկես միլիոն մահվան պատճառ է դարձել 1915 թվականի ապրիլից մինչև 1916 թվականի հուլիսը։

Հարյուր հորիզոնների քաղաք Ազոլոյից՝ ի նշան հայ ժողովրդի հետ խորը մտերմության»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն