Արտաքին 3 տարի առաջ - 15:55 24-04-2023

Բայդենը կրկին իր ուղերձում կիրառել է Հայոց ցեղասպանություն եզրույթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական ուղերձով, որում կրկին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենը շեշտել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ երթով մահացան՝ ողբերգություն, որը ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա:

«Երբ մենք միանում ենք աշխարհի տարբեր երկրներին հիշելու այս ցավալի պատմությունը, մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով հանդիպել է ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և ապահովելու համար, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի»,- ասվում է ուղերձում:

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է հետագա ցեղասպանությունները կանխելու անհրաժեշտությունը։

«Այսօր եկեք վերահաստատենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք ձայն բարձրացնել ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին, եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահովությամբ և հարգանքով»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն