Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:25 22-04-2023

Երիտասարդ ընտանիքները դուրս են գալիս Ջերմուկից․ Սյուզաննա Ավետիսյան

Oragir.News-ի հարցին՝ ի՞նչ իրավիճակ է հիմա Ջերմուկում, ինչպե՞ս է ջերմուկիցին, Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանն ասաց, որ անցած տարվա ագրեսիայից հետո Ջերմուկում փոփոխություններ եղել են, մարդկանց վերաբերմունքը, անհանգստությունը փոխվել է։

«Լարվածություն Ջերմուկում չկա, եթե չհամարենք, որ ամբողջ լարվածությունը Հայաստանի Հանրապետությունով մեկ է, իսկ ինչ կապված է միայն Ջերմուկի հետ, այս պահին Ջերմուկում հանգիստ է։ Երեկ ավագանու նիստն էր, քննարկել ենք տարբեր հարցեր, մարդիկ իրենց բնականոն աշխատանքի մեջ են»,- ասաց Սյուզաննա Ավետիսյանը։

Ջերմուկը Հայաստանի հայտնի առողջարանային քաղաքներից մեկն էր, այս պահին հետաքրքրություն կա՞ Ջերմուկի նկատմամբ. «Ցավոք, պիտի փաստեմ, որ ագրեսիայից, պատերազմից հետո զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է։ Երեկ, օրինակ, այցելեցի մի հյուրանոց, որտեղ սովորաբար այս ժամանակահատվածում շատ էին զբոսաշրջիկները, բարց ընդամենը երեք զբոսաշրջիկ կար այդ հյուրանոցում։

Ցավոք սրտի, տուրիզմի, զբոսաշրջության ոլորտի վրա մեծ ազդեցություն է ունեցել ագրեսիան։ Հուսով եմ՝ մեր հայրենակիցները կսկսեն նորից այցելել Ջերմուկ, որովհետև Ջերմուկի միակ այցեքարտը զբոսաշրջությունն է և հանքաջրաբուժային քաղաք լինելը»,- Oragir.News-ի հետ զույցում ասաց Սյուզաննա Ավետիսյանը։

Oragir.News-ի հարցին ի պատասխան Ավետիսյանն ասաց, որ քաղաքից նաև մեծ արտահոսք կա, հատկապես երիտասարդ ընտանիքներն են դուրս գալիս քաղաքից՝ անվտանգության կամ գործազրկության պատճառով. «Մանկահասակ երեխա ունեցող երիտասարդ ընտանիքները դուրս են գալիս Ջերմուկից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը